| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  27  հունիսի  2024 թվականի N 133-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը  և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը 
- 2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գորիս գյուղ փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի  կառուցապատման 0,04հա հողամասը (ծածկ. 09-003-0094-0083), բնակելի տուն  կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
 
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
 
  | 
 Կողմ -13  ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(1.52 Մբ)
  |  
  | 
(1.72 Մբ)
  |  
  | 
(1.25 Մբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |