|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 օգոստոսի 2014 թվականի N 17-Ա |
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԻՍԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող Նժդեհի փողոցի թիվ 22 հասցեի վարչական շենքից` 151.5 քմ ընդհանուր մակերեսով տարածք վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գորիսի սպասարկման գրասենյակին, տարեկան վարձ սահմանել 424200 ՀՀ դրամ: Վճարման պարբերականույունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: |
Կողմ -9 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|