Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 229-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Վաղինակ Ասլանյանի /ՀՎՀՀ 77919314/ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Վաղինակ Ասլանյանին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 32 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տալ թույլտվություն:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն տարեկան սահմանված տուրքը վճարելուց հետո: