Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <Փերի> թերթի խմբագրի 20.02.2015թ-ի դիմումը և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝0, ձեռնպահ՝ 0
1. Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար համար <Ծիրանի փող> ՍՊԸ-ին /<Փերի> թերթ/ առանց վարձավճարի տրամադրել 16քմ մակերեսով 1 սենյակ՝ 3 տարի ժամկետով:
2. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: