|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2017 թվականի N 42-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Գ.ՏԱԹԵՎԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 13/18 ՀԱՍՑԵԻ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003թ. թիվ 882-Ն որոշումը, հիմք ընդունելով 16.06.2016թ. աճուրդը չկայացած համարելու մասին թիվ 1 և 05.06.2017թ. կրկնաճուրդը չկայացած համարելու մասին թիվ 1 արձանագրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հայաստանի Հանրապետեության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Գ.Տաթևացու փողոցի թիվ 13/18 հասցեի 17.4քմ մակերեսով հասարակական շինությունը /վկայական N08022016-09-0017, ծածկագիր 09-003-0108-0006-001-018/ , որը աճուրդում և կրկնարճուդում չի վաճառվել, յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը իջեցնել վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով /վերջին աճուրդի մեկնարկային գին է՝ 279.000 դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N147Գ հաշվետվության (Որակավորման վկայական N ԱԳԳ 044)/: 2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -8 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.34 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|