|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2020 թվականի N 56-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԵՐԻՑ ԻՐԻՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ 0.4470ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականոթյան իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1053-Ն որոշման, հաշվի առնելով Իրինա Դարբինյանի 18.06.2020թ. թիվ 1609 դիմումը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
-
Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղնշանակության այլ հողատեսքի հողերից 0.4470հա /գոյություն ունեցող ճանապարհ, ծածկագիր՝ 09-003-0336/ Իրինա Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մոտեցման և սպասարկման աշխատանքների իրականացման համար, սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 40/քառասուն/ տարի ժամկետով տրամադրել Իրինա Դարբինյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել Ի. Դարբինյանին նշված ժամանակահատվածում ապահովվել ճանապարհի բարեկարգման և սպասարկման աշխատանքները:
-
Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -9 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(3.89 Մբ)
|
 |
(784.29 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|