Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, հիմք ընդոընելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով, որ Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գորիս գյուղի փողոց թիվ 31/1 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ՀՀ ԿԿ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 2025 թվականի սեպտեբերի 4-ի N ԱՏ-04092025-09-0677 տեղեկանքը և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի ներկայացուցչության 2025 թվականի օգոստոսի 26-ի գր-443 գրությունը և Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Ասլանյանի 2025 հոկտեմբերի 13-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Ազիզի Ասլանյանի /ծնված 16․02․1962թ․/ իրավունքը վերականգնել 27,7քմ մակերեսով բնակելի տան ու դրանց զբաղեցրած և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.04հա մակերեսով հողամասի նկատմամբ և համարել նրա սեփականությունը:
- Սույն որոշման 1-ին կետերով Արթուր Ասլանյանին պատկանող՝ բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագործվող` 0,03հա սահմանազատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համարել Արթուր Ասլանյանի սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը` որպես սեփական գույք:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր 0,07հա մակերեսով հողամասի 0,0142հա այլ հողատեսքի գործառնական նշանակության հողատարածքը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետականգրանցման:
|