Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 01-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 01-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

Հաստատել ՀՀ Սյունիքի Մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի թիվ 1 հերթական նիստի օրակարգը

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման մասին

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորսի քաղաքի 2013-2016 թվականների զարգացման քառամյա ծրագրի 2016 թվականի իրականացման մասին

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի  <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 11-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 5-ի  <<Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 31-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզիԳորիս համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 36-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

7.<<Շուռնուխի ջրամատակարարման համակարգի վերակառուցում>> ծրագրի համաներդրումը ապահովելու նպատակով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի <<Որոտանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին դրամական աջակցություն տրամադրելու մասին

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի <<Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին դրամական աջակցություն տրամադրելու մասին

10.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Արցախյան խճուղի թիվ 8 հասցեի վարչական շենքը <<Վեոլա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հատկացնելու մասին

11.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող <<Շնուհայրի խաչմերուկ>> անվանյալ տարածքում կառուցված քլորակայանի սանիտարական գոտին <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հատկացնելու մասին

12.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 հասցեի վարչական շենքից <<Նարեկ և Մարտին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին

 

 

 


Կողմ -9

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner