Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Տալ համաձայնություն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրմադրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 15/19 հասցեի 14,72քմ հողատարածքը՝ (վկ. N22112019-09-0025, ծածկագիր 09-003-0102-0039) օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: