Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ , 20-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի N 2-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 5-րդ գլխով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ 13, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Համայնքի ավագանուն վերապահված լիազորությունների իրականացման համար ստեղծել մշտական գործող 3 հանձնաժողովներ`
ա) Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի սպորտի, երիտասարդությանև և հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողով
բ) Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, բնության պահպանության, կոմունալ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով
գ) Ֆինանսական, բյուջետային, տնտեսական, իրավական հարցերի և արտաքին կապերի հարցերի մշտական հանձնաժողով
2. Հաստատել համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը համաձայն հավելվածի: