Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 870-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 870-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-ի  թիվ 286 որոշումը,  Գորիս համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 10-ի թիվ 137-Ա որոշումը և Գորիս համայնքում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 05 արձանագրությունը

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,419 հա մակերեսով   գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» հողատեսքը   (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0337-0006, վկայական N 29092025-09-0039)  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Մկրտչյանին։

2. Գոռ Մկրտչյանի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 (տասը) տարի ժամկետով` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner