|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2024 թվականի N 1203-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 25/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵԴՐԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ 2 ՀԱՏ ԴՈՒՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման կարգի 32-րդ կետի բ) ենթակետի, և հիմք ընդունելով Սեդրակ Զաքարյանի լիազոր անձ Գագիկ Զաքարյանի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոց թիվ 25/2 հասցեում Սեդրակ Զաքարյանին պատկանող խանութում ինքնակամ կառուցված 2 (երկու) հատ դուռը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
- Սահմանել, որ Սեդրակ Զաքարյանը պարտավոր է ինքնակամ կառուցված 2 հատ դռան համար համայնքի բյուջե վճարել օրինականացման համար սահմանված վճարը` 2x10000=20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(877.09 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|