Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ,32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Գորիսի համայնքի ավագանու 2015թ-ի մարտի 11-ի <<Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից Գորիսի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությանը վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին>> թիվ 15-Ա որոշման 1-ին կետի <<15.7>> թիվը փոխարինել <<21>> թվով, իսկ <<1>> թիվը փոխարինել <<2>> թվով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: