Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 07-Ա որոշումը, 2025 թվականի մարտի 17-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 3.3․ կետի գ) ենթակետի պահանջը և հաշվի առնելով քաղաքացի Անդրեյ Գրիգորյանի դիմումը`
1. Թույլատրել քաղաքացի Անդրեյ Գրիգորյանին «ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ–ի հետ 2025 թվականի մարտի 17-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրով վարձակալված՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 30.8 քմ մակերեսով (2 սենյակ) տարածքը ցանկացած գնով և պայմաններով ենթավարձակալության տրամադրելուն՝ մինչև 2030 թվականի մարտի 17-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: