| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  18  հոկտեմբերի  2018 թվականի N 74-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ  ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, համաձայն Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծի,  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՙՙՀՀ համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի N609-Ն ու  2010թ. մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚  N1920-Ն որոշման, <<Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին>> 27.02.2006թ. ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006թ. Նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշմամբ հաստատված կարգի և  համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 
- Հաստատել Գորիս քաղաքի  գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունը և նոր գերեզմանատեղիի համար հատկացվող  գյուղատնտեսական նպատակային նշանակության  5հա վարելահողը փոխել  Էներգետիկայի,  կապի,  տրանսպորտի,  կոմունալ ենթակառուցվածքների  օբյեկտների հողերի  կատեգորիա` <<կոմունալ ենթակառուցվածքների>>  գործառնական նշանակությամբ:
  
 
 
- համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրել 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` 12.0 քառակուսի մետր հողատարածք
 
- համայնքային գերեզմանատներում ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հատկացվող հողատարածքի չափը սահմանել  6.0 քառ. մետր, 1քմ հողատարածքի գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
 
 
3.      Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը  | 
 Կողմ -11  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |