Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Այգեստան թաղամասում գտնվող հողամասին հասցե տրամադրելու մասին» թիվ 1086-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետում «2,14986հա» թվերն ու բառերը փոխարինել «2,12065հա» թվերով և բառերով:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: