Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 8-րդ, 154-րդ և 2191 հոդվածներով, ՀՀ սահմանադրության 73 հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1-ին մասով, հետազոտելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 120/1 հասցեի բնակիչ` Ռուբիկ Գրիգորյանի (ծնված` 30.08.1957թ., AU0320849, տրված` 16.06.2021թ., 032-ի կողմից, հաշվառված է ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գ. Որոտան 2 փողոց, շենք 7, բն. 13 հասցեում) կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին կազմված արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 120/1 հասցեի բնակիչ` Ռուբիկ Գրիգորյանը Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 120/1 հասցեում՝ սեփականության իրավունքով Գորիս համայնքին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցել է հյուրանոց, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Հաշվի առնելով, որ Ռուբիկ Գրիգորյանը իրավախախտում կատարել է մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը՝ 06․01․2022թ-ը, ապա նրա նկատմամբ պետք է կիրառել օրենսգրքի նախկին խմբագրությամբ գործող 154 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը։ Նկատի ունենալով, որ Ռուբիկ Գրիգորյանի արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը
1. Ռուբիկ Գրիգորյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, այն է՝ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Ռուբիկ Գրիգորյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Ռուբիկ Գրիգորյանին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Ռուբիկ Գրիգորյանին հանձնելու օրվանից հետո:
6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում: