Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ, 90-րդ և <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 36-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղում իրականացվող <<Ակներ գյուղի խմելու ջրի բաշխիչ ցանցի կառուցում>> ծրագրի շրջանակներում համաներդրումը ապահովելու նպատակով, Գորիս համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 2.983.311 (երկու միլիոն իննը հարյուր ութսուն երեք հազար երեք հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: