|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2021 թվականի N 42-Ա |
ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԱԿՈՒՄ ԽԱՉՔԱՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ, հիմք ընդունելով Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ժ/պ Լուսինե Թումանյանի դիմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 1.Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության բակում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին խաչքար տեղադրելու համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -9 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(513.69 Կբ)
|
 |
(1.37 Մբ)
|
 |
(726.32 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|