|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 օգոստոսի 2014 թվականի N 11-Ա |
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ <ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ> ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 3 հասցեի վարչական շենքի 95.9 քմ ընդհանուր մակերեսով 1-ին հարկից 5, 2-րդ հարկից 2 սենյակներ վարձակալությամբ տրամադրել «Դիագնոստիկա» Բժշկական միավորում ՓԲԸ-ին, որպես «Սյունիք բժշկական կենտրոն» մասնաճյուղի աշխատանքային տարածք: 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 5000 ՀՀ դրամ: Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: |
Կողմ -10 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ ԳՈՌ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|