Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ և 63-րդ հոդվածների կետերով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի բ/ ենթակետը և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Բակունցի փողոցի թիվ 4/3 հասցեում Լարիսա Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի տակ գտնվող 16.1քմ մակերեսով հողատարածքը, որը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, ուղղակի վաճառքի ձևով օտարել Լարիսա Բաղդասարյանի, 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: