|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2023 թվականի N 266-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 52/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գորիս քաղաքի բնակիչ Սուրեն Սարգսյանի 2023 թվականի մարտի 21-ի դիմումը
- Սուրեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 52/2 հասցեի, 09-003-0051-0044 կադաստրային ծածկագրով, 0.0092հա մակերեսով հողամասի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման նշանակության, և այդ հողամասի վրա առկա 09-003-0051-0044-001 կադաստրային ծածկագրով 221,8քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես առևտրի տաղավար:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(817.89 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|