Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2017 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24/27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 34.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՇՈՒՇԻԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի     20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայստանի Հանրապետության օրենքի     18-րդ հոդվածի   1-ին մասի  21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի    63-րդ,  66-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Գորիսի  Գուսան Աշոտի փողոցի թիվ 24 հասցեում Շուշիկ Զեյնալյանին սեփականության իրավունքով պատկանող 31.03 ներքին /34.4քմ արտաքին/ մակերեսով հասարակական շինության /խանութ/ ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Գուսան Աշոտի փողոցի թիվ 24/27 հասցեի 34.4քմ  հողատարածքը  /ծածկագիր 09-003-0079-0028, վկայական N17022017-09-0023, տրված17.02.2017թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Շուշիկ Զեյնալյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 


Կողմ -9

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(1.86 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner