Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 164-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ՊԱԼԼԱԴԱ» ՍՊԸ–ի տնօրեն՝ Գևորգ Եղիազարյանի (ՀՎՀՀ 09216722) հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել «ՊԱԼԼԱԴԱ» ՍՊԸ–ի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: