Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 164-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Իննա Սուջոյանի (ՀՎՀՀ 79806488) հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Իննա Սուջոյանի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ25/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: