Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 164-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարմեն Ստեփանյանի (ՀՎՀՀ 77941634) հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Կարմեն Ստեփանյանի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շինուհայրի խաչմերուկ թիվ 3Ա հասցեում գտնվող գազալցակայանի հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: