Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 866-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 866-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ «ԳՐԻՆ ԳԱՐԴԵՆ ԻՆՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-ի  թիվ 286 որոշումը,  Գորիս համայնքի ավագանու 2025թ. հուլիսի 24-ի թիվ 98-Ա որոշումը և Գորիս համայնքում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 01 արձանագրությունը

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող 0,4 հա մակերեսով   գյուղատնտեսական նշանակության «Այլ հողատեսքը»   (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0127-0044, վկայական N 24062025-09-0036 )  գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված «Գրին Գարդեն Ինն» ՍՊԸ տնօրեն Մարինե Ճատունցին։ 

2. «Գրին Գարդեն Ինն» ՍՊԸ տնօրեն Մարինե Ճատունցի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 /տասը/ տարի ժամկետով` 20000 / քսան հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով: 

3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման: 

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner