| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  04  դեկտեմբերի  2020 թվականի N 69-Ա | 
  ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ  ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ-ԳՈՐԻՍ-ՄԵՂՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ 265-270ԿՄ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի  և Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հողագրունտի հանույթի կարգ  սահմանելու մասին»   2019 թվականի մայիսի 10 N 572-Ն  որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Ապառաժ>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Դավիթ Մարտիրոսյանի 2020 թվականի  սեպտեմբերի 10-ի թիվ 3014 դիմումը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0     
- Տալ համաձայնություն Գորիս  համայնքի  Շուռնուխ բնակավայրի վարչական տարածքում,  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղու 265-270կմ հատվածում 0,24444հա մակերեսով  հողատարածքում 12000խմ  հողագրունտի  հանույթի աշխատանքներ իրականացնելու համար:
 
- <<Ապառաժ>> ՍՊԸ-ին  վարձակալությամբ, առանց մրցույթի տրամադրել 0,24444հա հողատարածք, 1քմ հողատարածքի վարձավճար սահմանել 25 ՀՀ դրամ, 6 ամիս ժամանակահատվածով:
 
-  Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը  սահմանել 50 ՀՀ դրամ: 
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 
 
   | 
 Կողմ -8  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(701.55 Կբ)
  |  
  | 
(967.83 Կբ)
  |  
  | 
(728.40 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |