Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հաստատել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 11-Ա որոշումը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |