Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 28-րդ, 32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը Խոշորացման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքը օրենքով նախատեսված կարգով հանդիսանում է նախկին Ակներ, Բարձրավան, Գորիս, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն և Քարահունջ համայնքների իրավահաջորդը և նրանց կողմից հիմնադրված համայնքային ենթակայության հիմնարկների հիմնադիրը:
1. Հաստատել՝
1.1. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1)
1.2. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2)
1.3. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3)
1.4. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 4)
1.5. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 5)
1.6. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 6)
1.7. ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 7)
1.8. «Սյունիքի մարզի Քարահունջի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 8)
1.9. «Սյունիքի մարզի Վերիշենի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 9)
1.10. «Սյունիքի մարզի Խնձորեսկի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 10)
1.11. «Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 11)
1.12. «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 12)
1.13. «Գորիս քաղաքի Գ.Աշոտի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 13)
1.14. «Գորիսի Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 14)
1.15. «Գորիսի Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոց N 1» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 15)
1.16. «Սյունիքի մարզի Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 16)
1.17. «Շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 17)
1.18. «Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 18)
1.19. «Գորիսի մանակապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 19) համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների:
2. Նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները համապատասխանեցնելու նպատակով ներկայացնել ավագանու քննարկմանը և հաստատմանը 2017 թվականի առաջին կիսամյակում:
|