Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրում գտնվող ընդհանուր մակերեսով 0,4140 հա /բնակելի կառուցապատում՝ 0,08863հա, կադաստրային ծածկ. 09-077-0007-0009, բնակելի կառուցապատում՝ 0,06044հա, կադաստրային ծածկ. 09-077-0007-0010, բնակելի կառուցապատում՝ 0,19778հա, կադաստրային ծածկ.09-077-0007-0011, բնակելի կառուցապատում՝ 0,06715հա, կադաստրային ծածկ. 09-077-0007-0012/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքը որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0.4140 հեկտար փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
3. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 0.4140 հեկտար մակերեսով հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|