Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ, հիմք ընդունելով Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ժ/պ Լուսինե Թումանյանի դիմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Տալ համաձայնություն Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում խաչքար տեղադրելու համար: |