Ղեկավարեվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին » թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0 1. Համաձայն հավելվածի՝ համաձայնություն տալ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Գորիս համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը):
2. Համայնքի Ղեկավարին՝ կազմված հողային հաշվեկշիռը սահմանված կարգով համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին: |