Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Արստալ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հայրապետյանի 2020 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2910 դիմում-խնդրանքը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի Գ. Աշոտի փողոց թիվ 30 հասցեի (վկ.` N12112018-09-0019, շենքի ծածկ. 09-003-0080-0066-001) 166,0քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքը և շինությունը վարձակալությամբ տրամադրել «Արստալ» ՍՊԸ-ին՝ 10 տարի ժամկետով, տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |