Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի դիմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 1-ին հարկից անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար <<Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպությանը տրամադրել 109,6քմ ընդհանուր մակերեսով տարածք՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|