Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ, 35-րդ հոդվածներով, <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան Գյուղի 3 փողոցի թիվ 1 հասցեի վարչական շենքից (վկայական` թիվ 03092013-09-0018, կադաստրային ծածկագիր` 09-077-0008-0063) 42.2 քմ ընդհանուր մակերեսով 2 սենյակ (համաձայն սխեմայի) վարձակալությամբ տրամադրել «Արմենտելե փակ բաժնետիրական ընկերությանը՝ 5 տարի ժամկետով, տարածքի վարձակալության վճարի չափը սահմանել ամսական 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ: 2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |