Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2024 թվականի հունիսի 17-ի N 01/05/04383-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 1-ին փողոց թիվ 50 հասցեում գտնվող 1,32288հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-055-0009-0033, վկայական՝ N12092024-09-0034) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նոր դպրոցական շենքի կառուցման և սպասարկման համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|