Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Վանքի -Տափ թաղամասի թիվ 1/18 հասցեի բնակիչ Լյուդմիլա Նիկալայանի 17. 07.2018թ. թիվ 11847 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը համարվող Վանքի-Տափ թաղամասի թիվ 1 շենքի թիվ 18 հասցեի 40.4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30102018-09-0023 վկայական) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Լյուդմիլա Նիկալայանին։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|