Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 62-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի թվով 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաներին ամանորյա նվերներ (տոպրակ) տալու նպատակով Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել լրացուցիչ 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ ծախսերի ֆինանսավորման համար: |