Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 62-րդ հոդվածներով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը և Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի բնակիչ՝ Վ.Վանեսյանի 01.12.2016թ. դիմումը Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի բնակիչ՝ Վանիկ Վանեսյանին Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ, որպես դրամական օգնություն, գազանների կողմից հոշոտված ոչխարների վնասը որոշակի չափով վերականգնելու համար: |