Ղեկավարվելով <Տեղական ինքնառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ և 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Գուսան Աշոտի 23 հասցեի բնակիչ Դուխիկ Հայրապետյանի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գուսան Աշոտի 23 հասցեի բնակիչ Դուխիկ Հայրապետյանին՝ գրքի տպագրության նպատակով, Գորիս համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |