Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 16/4 հասցեի բնակիչ Աիդա Թունյանի 06.10.2017թ. թիվ 1978 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը համարվող Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 16 շենքի թիվ 4 հասցեի 114.3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10112017-09-0022 վկայական, ծածկագիր` 09-003-0235-0023-001-004) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել (նվիրել) Աիդա Թունյանին։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |