Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 62-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 10-Ն որոշումը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղում իրականացվող «Վերիշեն համայնքի բնական արոտների արդյունավետ օգտագործման, կառավարման և բարելավման ծրագրի շրջանակում արոտների հասանելիության ապահովման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման համար արոտների ենթակառուցվածքի բարելավում» ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքի վարձատրության նպատակով Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 340.000 /երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: |