Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 90-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով <<Սյունյանց աշխարհ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենի 25.04.2017թ-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից Գուսան Աշոտի ծննդյան հոբելյանական՝ 110-ամյակի առթիվ բացառիկ համար տպագրելու կապակցությամբ <<Սյունյանց աշխարհ>> ՍՊԸ-ի տպագրության ծառայության համար տրամադրել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ: |