Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Սերգեյ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի թիվ 28 բնակելի տան կից համայնքի սեփականություն հանդիսացող 28/1 հասցեի 314.7քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքը /վկայական N23112018-09-0032, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի միջոցով Սերգեյ Ալեքսանյանին՝1քմ հողի գինը` 810 դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|