Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասինե 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող Թումանյան փողոցի թիվ 13 հասցեի տնամերձին հարևանությամբ բնակավայրերի բնակելի կառուցապատման 470,0քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտե քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն: 2. Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված բնակելի կառուցապատման հողատարածքը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչներ բազմազավակ ամուսիններ Արմեն Հարությունյանին և Էլիկ Մկրտչյանին՝ բնակելի տուն կառուցելու համար: 3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|