Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 12, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գորիս գյուղ փողոցում՝ դեպի աղբավայր տանող ճանապարհի եզրամասի հարակից տարածքից 20.0քմ հողատարածքը բջջային ալեհավաք կայան տեղադրելու համար տրամադրել <<ՎԵՈՆ Արմենիա>> ՓԲԸ-ին 10/տասը/ տարի ժամկետով, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 48000 /քառասունութ հազար/ ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|