Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետով և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի նոր կրթահամալիրի կառուցմանը։
- Ակներ գյուղում նոր կրթահամալիրի կառուցելու համար հատկացնել համայնքային սեփականություն հանդիսացող 1,5հա հողատարածք:
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,5հա արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-024-0216-0002-ից) փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողատեսքի՝ նոր կրթահամալիրի կառուցման նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|