Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, Զ. Անդրանիկի փողոց թիվ 1/1 հասցեի 10,3քմ հողատարածքը (վկ. N21112019-09-0033, ծածկ. 09-003-0078-0063) օժանդակ շինություն կառուցելու նպատակով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրմադրելու համար, 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |