Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վահե Մելքումյանի 2019 թվականի փետրվարի 4-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 3-րդ հարկից անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար Վահե Մելքումյանին տրամադրել 375.8քմ ընդհանուր մակերեսով տարածք՝ 4 /չորս/ տարի ժամկետով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|